Ո՞ր երկրների փրկարարներն են մնացել Թուրքիայում

Ո՞ր երկրների փրկարարներն են մնացել Թուրքիայում

Երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար Թուրքիայում այս պահին մնացել են փրկարարներ երկու երկրներից՝ Ադրբեջանից ու Ֆիլիպիններից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ 

Նա հայտնել է, որ հանրապետությունից հեռացել են եւս երկու երկրների փրկարարներ․ խոսքը՝ Վրաստանի և Ուզբեկստանի մասին է։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է շուրջ 45 հազար մարդ։ 

Ավերիչ բնաղետից հետո Հայաստանը ևս փրկարարների խումբ էր գործուղել Թուրքիա, ինչպես նաև տրամադրել մարդասիրական օգնություն։