Ստամբուլում ահաբեկչություն կատարած կինը ցուցմունք է տվել

Ստամբուլում ահաբեկչություն կատարած կինը ցուցմունք է տվել

Ստամբուլի ոստիկանությունը հրապարակել է քաղաքի կենտրոնում պայթյուն իրականացրած ենթադրյալ ահաբեկիչ կնոջ՝ Ահլամ Ալբաշիրի (Սիրիայի քաղաքացի) լուսանկարները՝ ձեռնաշղթաներով։

Ժամեր առաջ նրան ձերբակալել են իր տանը։ Կինը հայտարարել է, որ իրեն վարժեցրել են քուրդ զինյալները։

Հիշեցնենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած պայթյունը խլել է 6 մարդու կյանք, 
ևս 81 քաղաքացի՝ վիրավորվել է։ 

Ահաբեկչության գործով ձերբակալվել է 46 մարդ։