Ակնհայտ է, որ իրացնում է հարևան պետության պահանջները

Ակնհայտ է, որ իրացնում է հարևան պետության պահանջները

Նիկոլ Փաշինյանը պետք է իր պատասխանը վերջապես ստանա ա․ ակնհայտ է, որ իրացնում է հարևան պետության պահանջները։ Հիմա որ ինքը մեր քաղաքացիներին սպառնում է պատերազմով, սա նշանակում է, որ ինքը կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք պետք է կարողանանք մեր մեջի փոքրությունը հաղթահարել ու համազգային, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք ստեղծել մոտ օրերին: Մենք համազգային բանաձևը պետք է գտնենք»,- նշել է նա: