Տիկնիզյանը մեկնաբանում է՝ ինչ է ցանկացել ասել

Տիկնիզյանը մեկնաբանում է՝ ինչ է ցանկացել ասել

Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում օրերս Ռուսաստանի հավաքականը խոշոր 4-1 հաշվով հաղթանակ էր տարել Իսլանդիայի մինչեւ 21 տարեկանների ընտրանու նկատմամբ։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մեկական գոլի հեղինակ էին դարձել  Նաիրի Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը, որոնք ազգությամբ հայ լինելով՝ հանդես են գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։

Խաղից հետո Տիկնիզյանը մոտեցել էր տեսախցիկներին ու ասել՝ «Հայաստանի հավաքականը կարող եք վերանվանել Մ-21 հավաքական»։ Տիկնիզյանի խոսքերից հետո համացանցում բուռն քննարկում էր սկսվել, նրան քննադատում էին հայերը։ Ֆուտբոլիստը մեկնաբանել է, թե ինչ է ուզեցել ասել։

«Իսլանդիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի հաջոդ օրը ես   արթնացա և տեսա, թե ինչպես են հայ երկրպագուները հարձակվել իմ ինստագրամի էջի վրա: Ես ստացել եմ ահռելի քանակությամբ բացասական հաղորդագրություններ. Մարդիկ ինձ գրում են. «Ո՞վ ես դու, որ նման բան ես ասում»: Բոլորը ինչ-որ կերպ փորձում են ինձ վիրավորել։

Իմ խոսքերով ես ոչ մի վատ բան չեմ ասել, ոչ Հայաստանի ազգային հավաքականին, ոչ երկրին, ոչ էլ երկրպագուներին: Դա ընդամենը Կատակ էր: Իմ խոսքերի էությունն այն էր, որ ես ու Զախարյանը մեծ ներդրում ունեցանք Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակի մեջ: Խնդրում եմ, մի կողմ թողեք ձեր նեգատիվը և ապրեք ձեր կյանքով: Ամեն ինչ լավ է»,- ասել է ֆուտբոլիստը։