Հայազգի ֆուտբոլիստը Ստերլինգի, Լինգարդի, Կիելինիի հետ՝ մեկ խորհրդանշական հավաքականում

Հայազգի ֆուտբոլիստը Ստերլինգի, Լինգարդի, Կիելինիի հետ՝ մեկ խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականը օրերս ԱԱ -2022-ի որակավորման J խմբի մեկնարկային տուրի շրջանակում հյուրընկալվելով Լիխտենշտեյնի ընտրանուն, կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ նվազագույն 0-1 հաշվով։ Խաղում լավագույններից մեկը Հայաստանի հավաքականի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանն էր։ Պատահական չէ, որ Համբարձումյանի խաղը տպավորել է նաեւ հեղինակավոր WhoScored պորտալին։Համբարձումյանն ընդգրկվել է հեղինակավոր պորտալի վարկածով 2022թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում:

«Անորտոսիսի» հայազգի պաշտպանը 8,6 գնահատականն է ստացել։ Հատկանշական է, որ Համբարձումյանն այս ցուցանիշով առաջ է անցել խորհրդանշական կազմում ընդգրկված մյուս պաշտպաններից։

Կիելինի, Ստեռլինգ, Լինգարդ, Գյունդողան։ Ահա թե համաշխարհային ինչպիսի ֆուտբոլիստների անունների կողքին է հայտնվել Համբարձումյանի ազգանունը։