Ինչպես են գաջեթները ծերացնում մարդու մաշկը․ գիտական բացահայտում

Ինչպես են գաջեթները ծերացնում մարդու մաշկը․ գիտական բացահայտում

Անգլիայի Սյուրեյի շրջանի բնակչուհի քսանիննամյա կինը շշմել է, երբ գիտնականների կողմից մոդելավորման միջոցով հետեւել է, թե ինչպես են գաջեթները ազդում մարդու մաշկի վրա ու ծերացնում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Գիտնականները բացահայտել են, որ HEV լույսը, որը հանդիսանում է համակարգչի էկրանից ճառագող կապույտ լույս, բացասաբար է ազդում մարդու մաշկի բջիջների վրա, եւ հանգեցնում վաղաժամ ծերացման։ Բանն այն է, որ ոչ միայն ուլտրամանուշակագույն ճառագայթները, այլ նաեւ կապույտ լույսը, որը ճառագայթվում է էկրաններից, առաջացնում է թթվային պրոցեսներ մարդու մաշկի մեջ, եւ աստիճանաբար քայքայում այն բերելով ծերացման։ Կապույտ լույսերի ճառագայթները ի դեպ, շատ ավելի խորն են թափանցում մարդու մաշկի մեջ, քան արեւի ճառագայթները եւ գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ճառագայթապաշտպան կրեմներ համակարգչի առաջ նստելիս։