Թեթեւ աթլետուհիները դժգոհ են՝ լուսանկարները չափազանց ընդգծող են

Թեթեւ աթլետուհիները դժգոհ են՝ լուսանկարները չափազանց ընդգծող են

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունում հանդես եկող մարզուհիները դժգոհել են, որ իրենց լուսանկարները չափազանց ինտիմ ու ընդգծող են։ Նույնիսկ որոշ մարզուհիներ, ինչպես օրինակ Ջինա Լյուկենկեմպերը, բողոք են ներկայացրել նման ոճի լուսանկարման հետ կապված։ Նա ասել է, որ մարզուհիների հետ նմանատիպ լուսանկարահանում իրականացնելը միանշանակ համաձայնեցված չի եղել։ Նույն բողոքն արտահայտել է նաեւ վազորդուհի Տատյանա Պինտոն։