WhatsApp-ը նոր կարևոր ֆունկցիա ունի

WhatsApp-ը նոր կարևոր ֆունկցիա ունի

Հայտնի WhatsApp մեսենջերը ունի նոր ֆունկցիա։ Այժմ կից տեսանյութով հաղորդագրություններ ուղարկելը ավելի հարմարավետ է դարձել։ Այս մասին հայտնում է Wabetainfo-ն։

Ըստ հրապարակման, նորարարության իմաստն այն է, որ այժմ ամեն մի տեսահոլովակի ուղարկումից առաջ զրուցակցին, կամ էլ զրուցարանում հրապարակելուց առաջ, օգտատերը կկարողանա անջատել տեսահոլովակի ձայնը։ Նոր ֆունկցիան դեռեւս գտնվում է բետտա-տեստավորման փուլում։

Ամենայն հավանականությամբ, այն մեսենջերում ամբողջովին կներդրվի արդեն այս տարվա վերջին։