Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսային նոր շտամմը կուսումնասիրվի ԱՀԿ կողմից

Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսային նոր շտամմը կուսումնասիրվի ԱՀԿ կողմից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մոնիթորինգային հետազոտությունների ցանկում է ներառել կորոնավիրուսային AT.1 շտամմը, որը առաջին անգամ հայտնաբերվել է Ռուսաստանում այս տարվա հունվարին։

Ըստ հաղորդման, Մոնրիթարինգային ցանկի մեջ հայտնվում են այն շտամմներն ու մուտացիաները, որոնք կարող են փոխել վիրուսի հատկանիշները եւ որոնք ապագայում կարող են սպառնալիք ներկայացնել, սակայն որոնց մասին տվյալները դեռեւս բավարար չեն։ Ներկայումս ցանկում վիրուսի 15 տարբերակներ են ներառված։ Մոնիթորինգային ցանկն ունի մի քանի բաժին։

Այնտեղ ներառված մուտացիաները կամ շտամմները կարող են լինել «հետաքրքրություն ներկայացնող»։ Եթե դրանք ավելի վարակիչ են ու վտանգավոր, ապա ներառվում են «մտահոգություն առաջացնողների» խմբում։ Ներկայումս «մտահոգություն առաջացնողների» շարքին դասվել են բրիտանական, հարավ-աֆրիկյան, բրազիլական եւ հնդկական շտամմները, որոնք նաեւ կոչվում են «ալֆա» շտամմ, «բետա» շտամմ, «գամմա» շտամմ եւ «դելտա» շտամմ։