Սինեմատեքը դառնալու է շատերիս սիրելի վայրերից մեկը

Սինեմատեքը դառնալու է շատերիս սիրելի վայրերից մեկը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, Կինոյի տան դահլիճներ, ծանոթացան ««Ազգային Սինեմատեք Կոնցեպտ» Ստեղծարար Կրթական-Մշակութային Զբոսաշրջային հանգույց» նախագծին և դրան տրամադրվող տարածքներին ու ենթակառուցվածքներին:

Այցի մասին նախարարն իր էջում գրել է․ «Հայաստանի ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն ստեղծելու համար իրականացվող «Սինեմատեք» նախագծի պայմաններին ծանոթանալու նպատակով այսօր տեղակալիս` Արա Խզմալյանի հետ այցելեցի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն: Վստահ եմ, որ Սինեմատեքը դառնալու է շատերիս սիրելի վայրերից մեկը»։