Սնուցու՞մդ էր պակաս, թե՞ կերիդ որակը․․․

Սնուցու՞մդ էր պակաս, թե՞ կերիդ որակը․․․

Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար ՔՊ որևէ անդամի ,,պատժում է,,՝ անգամ ՔՊ-ական  որոշ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Բայց չգիտես ինչու,  դրանք զուտ թատերական դրվագ են ծառայում, ինչ որ պահի համար շրջանառության մեջ դրվում ու այսքանով ամփոփվում։ Նման ՔՊ-ականները շարունակում են  օրակարգ թելադրել՝ տարբեր անկյուններում թաքնված, բայց պատրաստ՝  ինչ որ պահի հունական դիցաբանության հիդրայի նման գլուխները հանելու։ Նման մի դրվագ էր Թաթուլ Ասլիկյանին ՔՊ  կուսակցությունից հեռացնելու որոշումը։ Փաշինյանը լավ գիտի, որ «պատժվողները» աղիքային խոռոչով կապված են իր հետ, այդ առումով հանգիստ կայացնում է որոշումներ ու գիտի, որ նրանք իրենից փախչելու տեղ չունեն։ Մեծ- մեծ գլուխների վրա քրեական գործեր էր հարուցվել՝ ո՞վ ձայն հանեց, ասաց՝ լավ չես անում։ Նրանք, նորից եմ ասում,  աղիքային խոռոչով կապված են Փաշինյանի հետ և հեռանալուց կզրկվեն սնուցումից ու գարշահոտ կտարածվի շրջապատում։

Փոխադարձ հասկանում ու թատերական արարի ավարտից հետո սպասում են նոր եթերաշրջանի։ Թաթուլ Ասլիկանը ՔՊ կուսակցությունից հեռացվելուց հետո հայտարարում է, որ անդավաճան է մնալու վարչապետին։ Իսկ ի՞նչ պիտի անեիր,- հարցնում եմ,- ինչու՞ պիտի դժգոհ լինեիր։ Սնուցու՞մդ է պակաս եղել, թե՞ կերի որակը։ Քեզ ընդամենը մնում էր, որ լեզուդ բնումդ պահեիր և ստատուս չգրեիր արցախցիների մասին։ Դա փակ թեմա է ՔՊ-ի համար, հույժ գաղտնի թեմա։ Ինչու՞ ես հանկարծ հիշել, որ կարող ես կարծիք արտահայտել։ Թիմակիցներիդ  տրված է միայն աղիքային խոռոչով կապ ունենալու արտոնությունը։ Այդ առումով հավատում ենք, որ  դուք անդավաճան եք Նիկոլ Փաշինյանին։ Դուք դա  հաստատում եք։ 
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։