Գործ տալուց Նիկոլի տղա՞ն ես, պաշտպանվելուց մեզ նման անտեր մե՞կը

Գործ տալուց Նիկոլի տղա՞ն ես, պաշտպանվելուց մեզ նման անտեր մե՞կը

Էն որ ասում են «Աշոտ Փաշինյանն առերեսման է եկել Նիկոլի նկարով շապիկով, վրան գրված` «Նիկոլ 100%»..., ինչու՞ ուշադրություն չեք դարձնում։ Հայաստանում ո՞վ չգիտի Նիկոլի քյուլֆաթի մասին, օրական տարբեր առիթներով ողջ ընտանիքը հատ- հատ փշի նման կոխում են աչքներս։ Դրանցից պրծում կա՞։ Ստացվում է, որ Աշոտիկը ևս մեկ անգամ ուզում էր հիշեցնել, (դրանք կոչվում են դիմացինին ճնշելու լծակներ), որ վարչապետի տղան է ու կարող է ինչ ուզի ասի կամ անի՞։

Ինքը պաշտպանված է Նիկոլով կամ պետական լծակով , իսկ մյուս կողմը պաշտպանված չի՞։ Նիկոլը քիչ է, որ պետական բոլոր լծակներն իր օգտին է օգտագործում, հիմա էլ տղա՞ն։ Մեկը այդ տղային հարցնի, չնայած շառը վրայից թափվում է՝ գործ տալուց Նիկոլի տղա՞ն ես, պաշտպանվելուց մեզ նման մե՞կը։

Ո՞նց հասկանանք դա։ Մեծ- մեծ, որ դոշիդ ծեփել ես 100 տոկոսանոց Նիկոլն ես, ուրեմն քեզ վրա վերցրու նաև, որ 100 տոկոսանոց Նիկոլի նման պաշտպանված ես եղել անվտանգային առումներով ու ականի նման օգտագործվում ես, որ մարդիկ գան ու քեզ վրա պայթեն․․․