Զույգի թայը ասում է այն, ինչ մեգալ թայը․․․

Զույգի թայը ասում է այն, ինչ մեգալ թայը․․․

Ինչքան էլ երկվորյակները տարբեր սերմանբջիջներից լինեն ու տարբերվեն միմյանցից, միևնույն է, նրանց մեջ ակնհայտ նմանություն եք գտնելու։ Այնքան ակնհայտ, որ էլ ԴՆԹ անալիզի կարիք չի լինելու, որպեսզի հաստատվի, որ նրանց հայրը ընդհանուր է։ Զելենսկու պատասխանը լսենք, երբ լրագրողները հարցնում են՝ արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը․

«Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում»։ Եվ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ Շուշին դժբախտ ու դժգույն է, նույն կերպ եղբայրն է Բախմուտը բնորոշում՝ Բախմուտը շատ ավերված էր ու այնտեղ ոչինչ չէր մնացել։ Նիկոլը անգամ Շուշին հանձնելուց հետո խոսափողների միջոցով հայտարարում էր, որ մենք հաղթում ենք, եթե անգամ պարտվենք, մենք մեզ պարտված չենք համարելու, հիմա նույն հրահանգի մեջ է Զելենսկին։ Նրա խոսափողը՝ Գեորգի Նիկիֆորովն ասում է, որ իրականում Վլադիմիր Զելենսկին չի ասել, որ Ռուսաստանը վերահսկում է Բախմուտը, այլ պնդել է հակառակը, բայց հակառակը պնդելու փաստարկ չի բերվում։ Փաստորեն զույգի թայը ասում է այն, ինչ մեգալ թայը․․․

Փաստենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Բախմուտն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Գերատեսչությունը նշել է, որ քաղաքը գրավվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գրոհային ջոկատների և ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հրետանու և ավիացիայի աջակցության շնորհիվ։

Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս զինվորականներին Բախմուտի գրավման հաջող գործողության կապակցությամբ։ Կրեմլը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր աչքի են ընկել, կներկայացվեն պետական մրցանակների։