Մարդկային կորուստները Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ 44-օրյա պատերազմից հետո․ վիճակագրություն 

Մարդկային կորուստները Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ 44-օրյա պատերազմից հետո․ վիճակագրություն 

44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում արձանագրվել է առնվազն 237 մահվան եւ վիրավորման դեպքեր։ Այդ թվում՝ 65 մահվան դեպք արձանագրվել է կոմբատանտների շրջանում, 65 վիրավորման դեպք է արձանագրվել կոմբատանտների շրջանում, 38 մահվան դեպք արձանագրվել է ոչ կոմբատանտների շրջանում եւ վերջապես՝ 67 վիրավորման դեպք է արձագանվել ոչ կոմբատանտների շրջանում։ Վիճակագրությունը ներկայացվել է Ճգնաժամային խմբի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ներկայացված վերջին զեկույցում։

Արձանագրված մահվան դեպքերը ներառում են նաեւ փոխհրաձգությունների հետեւանքով արձանագրված զոհերը, ինչպես նաեւ ճակատային գծում դիպուկահարների կրակից զոհվածներին։ Ներառված են նաեւ ականի վրա պայթյունի հետեւանքով մահացածներին։ Ճգնաժամային խմբի մասնագետները նշում են, որ կոմբատանտների շրջանում վիրավորվածների մեծ մասը իրենց հրազենային վիրավորումը ստացել են ճակատային գծում փոխհրաձգությունների հետեւանքով կամ էլ հակամարտության գոտում ականների պայթյունների հետեւանքով։

Ոչ կոմբատանտների շրջանում մահվան դեպքերը կապված են հիմնականում դիպուկահարների կրակոցների հետ, ինչպես նաեւ ականի վրա պայթելու հետ։ Այստեղ ներառված են նաեւ քաղաքացիական անձինք եւ պետական ծառայողները, որոնք մասնակցել են ականազերծմանը, շինաշխատանքներին կամ արտակարգ իրավիճակներին են արձանագրվել։ Ոչ կոմբատանտների շրջանում վիրավորման դեպքերը եւս կապված են ականի պայթյունների դեպքերի հետ։ Այս կատեգորիայում ներառված են նաեւ այն քաղաքացիական անձինք, ովքեր վիրավորվել են ականի պայթյունից, եւ հանդիսանում են հակամարտության գոտու բնակիչ կամ հանդիսանում են քաղաքացիական ու պետական ծառայողներ, ովքեր աշխատել են հակամարտության գոտում վիրավորում ստանալու պահին։