Ադրբեջանում մեկ օրում 13 մարդ է մահացել կորոնավիրուսից

Ադրբեջանում մեկ օրում 13 մարդ է մահացել կորոնավիրուսից

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 352-ով։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 վարակակիր։ Առողջացածների թիվը մեկ օրվա կտրվածքով կազմում է 449 մարդ։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը կազմել է 28 242 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 376 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 20 հազար մարդ, իսկ մոտ 8 հազար մարդ դեռ շարունակում է բուժումը ստացիոնար եղանակով։