Ռուս նավաստիներին դատապարտել են 253 տարվա բանտարկության

Ռուս նավաստիներին դատապարտել են 253 տարվա բանտարկության

Հունաստանում դատարանը երկու ռուս նավաստու դատապարտել է 253 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նավաստիներ Կոնստանտին Սեմենովը եւ Իվան Վոզնիկովցեւը դատապարտվել են անօրինական միգրացիա կազմակերպելու եւ մարդկանց առեւտրով զբաղվելու, ինչպես նաեւ՝ Հունաստանի սահմանն անօրինական կերպով հատելու մեջ։ Ըստ հունական դատարանի, ամեն մի անօրինական միգրանտի դիմաց նրանք ստացել են 7-12 տարվա ազատազրկում, գումարած նաեւ մեղսագրված մյուս հանցագործությունների համար նախատեսված պատիժները։