Ալիեւը սինխրոնացնու՞մ է

Ալիեւը սինխրոնացնու՞մ է

Իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության քաղխորհուրդը որոշել է դիմել Իլհամ Ալիեւին՝ Միլլի մեջլիսը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու առաջարկությամբ: Խորհրդարանը լուծարելու ձեւ է առաջարկվել իշխող կուսակցությունից յոթանասուն պատգամավորի միաժամանակյա հրաժարականը, ինչի դեպքում նիստեր գումարելու քվորում չի ապահովվի, եւ Միլլի մեջլիսը կհայտարարվի լուծարված:

Ըստ կանխատեսումների՝ արտահերթ ընտրությունները տեղի կունենան գալիք մարտ ամսի վերջերին: Ուշագրավ է, որ գրեթե նույն ժամանակահատվածում տեղի կունենան Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները: Անցյալ տարի Իլհամ Ալիեւը նախագահի արտահերթ ընտրություններ էր նշանակել՝ դրանք սինխրոնացնելով Հայաստանում վարչապետի նշանակման հետ: Այս անգամ սինխրոնանում են Ադրբեջանի Միլլի մեջլիսի եւ Արցախի նախագահի ու խորհրդարանի ընտրությունները: Պատահական զուգադիպությու՞ն է: