Իլոն Մասկը կանեփ կուղարկի Միջազգային տիեզերական կայան

Իլոն Մասկը կանեփ կուղարկի Միջազգային տիեզերական կայան

Իլոն Մասկի Space X Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կուղարկի կանեփի նմուշներ։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ինչպես հայտնի է, այս յուրօրինակ ուղեբեռը կարող է ուղարկվել արդեն հաջորդ տարի մարտ ամսին։

Հայտնի է, որ «կարմիր մոլորակի» կողմից այն կիրառվելու է գիտական նպատակներով։ Գիտնականները փորձելու են երկրային բուսատեսակների մուտացիաների գոյության հնարավորությունները հետազոտել տիեզերքի պայմաններում։ Կանեփը տիեզերքում գտնվելու է երեսուն օր եւ այնուհետեւ վերադարձվելու է Երկիր մոլորակ։