Բազ Լուրմանը կնկարահանի «Վարպետն ու Մարգարիտան»

Բազ Լուրմանը կնկարահանի «Վարպետն ու Մարգարիտան»

«Մեծ Գեթսբիի» ռեժիսոր Բազ Լուրմանը կնկարահանի Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»։ Այս մասին գրում է Deadline-ը։ Նա կաշխատի նախագծի վրա Սվետլանա Միգունովա-Դալիի եւ Գրեյս Լոյի հետ։ Լուրմանը պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ դա իր երազանքն է եղել, քանի որ արդեն քսան տարի իր եւ այդ երկի պատմության միջեւ որոշակի կապ է տեսել

։ Նա ասել է, որ այժմ շատ ուրախ է, որ կարող է իր մեկնաբանությունը ներկայացնել։ Նկարահանումներով կզբաղվի նրա Baz & Co պրոդյուսերական ընկերությունը։