Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Գրետա Տունբերգին

Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Գրետա Տունբերգին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել տասնվեցամյա էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգին։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, ինչ «Թայմ» հանդեսը Տունբերգին ճանաչել է տարվա մարդ։ Թրամփը հանդեսի որոշումը անհեթեթ է որակել։

Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նա խորհուրդ է տվել Տունբերտին հաղթահարել զայրույթն ու գնալ կինո սիրած տղայի հետ։

Նշենք, որ սա առաջին անգամն է, որ Թրամփը թիրախավորում է իր մրցակցին, ում տարվա մարդ են ճանաչել իր փոխարեն։