Բա՛վ է հովանավորել և օգնել Կիևին․ կոնգրեսականները՝ Բայդենին

Բա՛վ է հովանավորել և օգնել Կիևին․ կոնգրեսականները՝ Բայդենին

Հանրապետական ​​կոնգրեսականները պնդում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ետ կանչի Կիևին օգնելու համար լրացուցիչ միջոցներ տրամադրելու խնդրանքը։

Այս մասին X (նախկինում՝ Twitter) սոցիալական իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ուորեն Դևիդսոնը, փոխանցում է Gazeta.ru-ն։

Նրա նամակում նշվում է, որ նման կոչով հանդես են եկել 12 կոնգրեսականներ։ 

«Ամերիկացիները հոգնել են հովանավորել «անվերջ պրոքսի պատերազմը», - ասել է նա:
«Ես և իմ գործընկերները նամակ ենք գրել՝ պահանջելով նախագահից ետ կանչել օգնության վերջին փաթեթը, քանի դեռ Կոնգրեսը Ուկրաինայի համատեքստում համապարփակ ռազմավարություն չի ներկայացրել», - գրել է Դևիդսոնը: