Ե՞րբ են հայոց խորհրդարանի անդամները դադարելու աղավաղել հայերենը

 Ե՞րբ են հայոց խորհրդարանի անդամները դադարելու աղավաղել հայերենը

Բ․Գ․Թ․, դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բազմիցս չարչրկված հարց՝ ե՞րբ են հայոց խորհրդարանի անդամները դադարելու աղավաղել հայերենը։ Բոլորս էլ, ուզելով կամ չուզելով, ակամայից դիտում ենք նիստերի որոշ հատվածներ։ Չեմ ուզում անդրադառնալ քաղաքական դեմագոգիայի՝ հատկապես դերասանական ու պաթետիկ, բայց դատարկ տակառի բարձր զրնգոց հիշեցնող շատ ելույթների։ Չեմ հնչեցնի նաև բազմիցս կատարած միասնականության կոչերս ու հորդորները, որոնք տեղ չհասան կամ «քնեցին» քինախնդրությամբ տառապողների ուղեղներում։ Բայց նրանց կողմից մայրենիին չտիրապետելը կամ աղավաղելը ստիպում են ևս մեկ անգամ որոշ, հատկապես երիտասարդ պատգամավորներին հորդորել, որ երբեմն օգտվեն բառարաններից և ի վերջո իրարից զանազանեն վերաբերՎել-ը վերաբերել-ից, պատրաստակաՄություն-ը պատրաստակաՆություն-ից։ Հիշեն, որ տգիտություն է Ի ՇՆՈՐՀԻՎ կամ ԽՈՍՔԸ ԳՆՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ ասելը։ Էլ չեմ խոսում շարահյուսական անթիվ սխալների մասին․․.»: