Թուրքական ռազմական F-16 կործանիչները հարվածել են Հայաստանի տարածքին Ադրբեջանի տարածքից․ Avia Pro

Թուրքական ռազմական F-16 կործանիչները հարվածել են Հայաստանի տարածքին Ադրբեջանի տարածքից․ Avia Pro

Այն, որ Թուրքիան միջամտել է երեկվանից սկսված Ղարաբաղյան ճակատի սրացմանը, այլեւս որեւէ կասկածի առիթ չի թողնում, չնայած, որ Անկարան առանձնապես չի էլ թաքցրել դա։ Ըստ Avia Pro-ի հաղորդման, թուրքական F-16 կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի կողմից օդ բարձրանալով։ Սա նշանակում է, որ այդ ինքնաթիռները Ադրբեջանի տարածք են տեղափոխվել կամ Վրաստանի տարածքով, կամ Իրանի։

Հայաստանի ՊՆ-ն հաստատել է, որ թուրքական ռազմական կործանիչներ են գործի դրվել, ինչը նշանակում է, որ ՀՕՊ համակարգերը, բացի Ադրբեջանի տարածքի մոնիթորինգից, պետք է նաեւ Թուրքիայի օդային տարածքի մոնիթորինգ իրականացնեն սահմանից 50 կմ շառավղով։ Հայտնի է, որ Հայաստանն էլ օդ է բարձրացրել իր նորագույն ՍՈՒ-30 կործանիչները, սակայն դեռեւս չի գործարկվել մոնիթորինգի համակարգը՝ հրթիռային հարվածներ հասցնելու համար, թեեւ Հայաստանի ռազմական գերատեսչությունը չի բացառել, որ հակառակորդին գրոհելու համար կկիրառվեն նաեւ ռազմական կործանիչները։ Հայաստանն այժմ ունի բավական մեծ քանակությամբ ՀՕՊ համակարգեր, ինչով պայմանավորված էլ թուրքական եւ ադրբեջանական ռազմաօդային ուժերը դեռեւս ակտիվորեն չեն ներգրավվում ռազմական գործողություններին։