ՆԱՏՕ-ն պատասխանել է Ռուսաստանի պահանջներին․ ինչ է ասվել 

ՆԱՏՕ-ն պատասխանել է Ռուսաստանի պահանջներին․ ինչ է ասվել 

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ սպառազինությունների կրճատման մասին հարցը, չնայած այն բանին, որ առանցքային նշանակություն ունեցող հարցերում, ինչպիսին օրինակ դաշինքի կազմ նոր երկրների անդամակցությունն է, ու հատկապես Ուկրաինայի անդամակցության հարցը, կողմերն ունեն տարակարծություններ։ Ստոլտենբերգը ասել է, որ դաշինքում չեն կարող համաձայնել այն բանի հետ, որ պետությունները չկարողանան իրենք ընտրել, թե ուզում են արդյոք լինել ՆԱՏՕ-ի կազմում թե ոչ, եւ այդ ընտրությունը կատարել սեփական հայեցողությամբ։

Ինչպես նաեւ, դաշինքում չեն կարող համաձայնել, որ դաշինքը չպետք է ունենալ զորքեր բոլոր երկրներում, որոնք դաշինքին միացել են սկսած 1997 թվականից։ Ստոլտենբերգը շեշտել է, որ եթե զորքերի դուրս բերման հարց առաջանա, ապա ՆԱՏՕ-ի պետությունների մի մասը կմնան անպաշտպան եւ կդառնան «երկրորդ սորտի» անդամներ։

Այս ամենով հանդերձ, Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկելու այնպիսի կարեւոր հարցեր եւ գտնել լուծումներ, որոնք լավ կլինեն եւ Ռուսաստանի համար, եւ ՆԱՏՕ-ի, ինչպիսին օրինակ սպառազինությունների, այդ թվում՝ միջուկային սպառազինությունների կրճատման հարցն է։ Նա նաեւ կոչ է արել դե-էսկալացնել իրադրությունն Ուկրաինայում։ Ուկրաինական իրադրության դե-էսկալացիայի համար քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը։

Բայց եւ, ՆԱՏՕ-ն պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները, որոնք կապված են ռեգիոնի անվտանգության հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ իրենք դեռ չունեն վստահություն այն բանում, թե ինչ մտադրություններ ունի Ռուսաստանն Ուկրաինայի առնչությամբ, սակայն հաշվի առնելով հռետորաբանությունն ու զորքերի կուտակումը ուկրաինական սահմանների մոտ, կարելի է ասել, որ իրավիճակի էսկալացման սպառնալիք կա։