ԱՄՆ-ում շունը 4 հազար դոլար է կերել, տերերը փորձել են նրա օրգանիզմից հանել

ԱՄՆ-ում շունը 4 հազար դոլար է կերել, տերերը փորձել են նրա օրգանիզմից հանել

Ամերիկացի ընտանիքներից մեկն ասել է, որ իրենց շունը կերել է 4000 դոլար կանխիկ գումար, սակայն ձեռքերը կեղտոտելուց հետո նրանց հաջողվել է վերադարձնել գումարի մեծ մասը, գրում է «ՌԻԱ  Նովստի»-ն:

«Սա Սեսիլն է, նա իր կյանքում ոչ մի վատ բան չի արել, քանի դեռ չէր կերել չորս հազար դոլար»,- սոցցանցերից մեկում գրել է շան տերը՝ Քերի Լոն։

Շան առողջությունը չի տուժել, սակայն Քերին և նրա ամուսինը ստիպված են եղել համբերատար մաղել շան արտաթորանքը և փսխածը, այնուհետև՝ սոսնձել թղթադրամների հայտնաբերված կտորները։

«Մենք արդեն վերականգնել ենք 3550 դոլար»,- գրել է տերը: