Ինչպես է նշվելու Փարաջանովի ծննդյան 100-ամյակը Թբիլիսիում

Ինչպես է նշվելու Փարաջանովի ծննդյան 100-ամյակը Թբիլիսիում

Թբիլիսիում հունվարի 9-ին կնշեն աշխարհահռչակ հայազգի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառումը տեղի կունենա IArt ցուցասրահում։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Ծրագրում՝ Փարաջանովի անձնական իրերի եւ կոլաժների ցուցադրություն է նախատեսվում իրականացնել, որոնք հավաքվել են Թբիլիսիում։ Միաժամանակ՝ կիրականացվի Փարաջանովի կենսագրության ֆոտո-տարեգրության ցուցահանդեսը, ըստ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարների։ Նաեւ տեղի կունենա Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնի մինի ներկայացումը նվիրված աշխարհահռչակ ռեժիսորին։ Նաեւ կլինի ռեժիսոր Գեորգի Դավիթաշվիլիի «Էտյուդներ Փարաջանովի թեմայով» գեղարվեստական կինոնկարի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը։