Քանի դեռ բանակցողը պարտվածն է. Լիլիթ Գալստյան

Քանի դեռ բանակցողը պարտվածն է. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

«Բաքվի դիվանագիտական շանտաժը

Չեղարկվել է Ստոկհոլմում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ըստ Բաքվի տարածած հայտարարության՝ պատճառը ՀՀ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների «սադրիչ և ապօրինի» այցն է Ադրբեջանի Հանրապետության տարածքներ։ Սա, իհարկե համահունչ է և զուգահեռ Ալիևի հռետորաբանությանը, համաձայն որի Արցախի խնդիր այլևս գոյություն չունի։

Ալիևն, իհարկե, գլուխը պատին է տվել։

Բայց նրանք կշարունակեն մեզ հետ այսպես խոսել՝ քանի դեռ բանակցողը ՊԱՐՏՎԱԾՆ է, քանի դեռ մեր բարձրաստիճան պաշտոնյաների բառապաշարից և պաշտոնական փաստաթղթերից անհետացել է Արցախի Հանրապետություն արտահայտությունը, քանի դեռ նիկոլը մեր տեղանունների թրքահունչ տարբերակներն է շրջանառում, քանի դեռ ամենաբարձր մակարդակի հանդիպումներում նիկոլը խուսափում է դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան, քանի դեռ կա այս քաղաքական մեծամասնությունն ու նրանք հաճույքով, առանց վախի բարձրաձայնում մեր Հայրենիքի այս կամ այն կտորի նկատմամբ ադրբեջանական «արդար» հավակնությունների մասին, քանի դեռ, քանի դեռ․․․․ մեր երկրի վարչապետի պաշտոնը շարունակում զբաղեցնել նիկոլը։

Մի՞թե պարզ չէ․ ապագա չկա սրանց հետ․․․ ո՜չ Հայաստանում, ոչ՝ Արցախում։

Սրանք հանուն իշխանության պատրաստ են ցանկացած ստորացման․․․»: