Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ՀՀ-ին և միջազգային կառույցներին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ՀՀ-ին և միջազգային կառույցներին

«Ադրբեջանն իր ներդրումն է ունենում անհայտ կորածների հետ կապված աշխատանքներում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը՝ ելույթ ունենալով «Անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ազգային և համաշխարհային ջանքերի ուժեղացում» միջազգային համաժողովում։

Նրա խոսքով, անհայտ կորածների ընտանիքի անդամներն իրավունք ունեն տեղեկություններ ստանալ նրանց ճակատագրի մասին. 

«Այս որոշումը երկրների պարտավորությունն է համագործակցության շրջանակներում։ Մենք փորձում ենք հիմնովին լուծել անհայտ կորածների հարցը։ Միջազգային իրավունքի խթանումը, Ժնևի կոնվենցիան և լրացուցիչ արձանագրությունները նույնպես արտացոլում են անհայտ կորած անձանց վերաբերյալ դրույթները: Մարդկանց ապօրինի պատանդ վերցնելը հակասում է մարդու իրավունքներին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անհետ կորածների թիվն աշխարհում օրեցօր ավելանում է։ Վերջին 5 տարիների ընթացքում անհետ կորածների թիվը կրկնապատկվել է։ Կարևոր է անհայտ կորածների նույնականացումը և աճյունների արտաշիրիմումը: Հիմնական խնդիրը զանգվածային գերեզմանների հասանելիությունն է այն տարածքներում, որտեղ ականներ կան: Հայաստանը, ցավոք, չարձագանքեց, թեև մենք մի քանի անգամ հանդես ենք եկել անհայտ կորածների գտնվելու վայրը պարզելու նախաձեռնությամբ։ Միջազգային կազմակերպությունները պետք է կատարեն անհայտ կորածների հետ կապված իրենց պարտավորությունները»։