«Վարչապետը ԱԺ-ում հանցագործության մասին հաղորդում տվեց»

«Վարչապետը ԱԺ-ում հանցագործության մասին հաղորդում տվեց»

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարչապետը ԱԺ-ում հանցագործության մասին հաղորդում տվեց, որ հեռախոսով և սոցցանցերում ահաբեկում են պատգամավորներին։ Հետաքրքիր է իմանալ՝ գոնե այդ հաղորդումից հետո մեր դատախազությունը քրեական գործ հարուցե՞լ է, թե՞ ոչ։ Մեր ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը այս հարցով զբաղվո՞ւմ են, թե՝ չէ։

Էս մի կողմից։

Բայց վարչապետին կխնդրեի, որ ասեր՝ ոնց եղավ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միայն շարժմանը միացած զգուշավորները մի քանի օր հետո պաշտոններ ստացան, ոնց նրանց մի մասը դարձան պատգամավոր։

Կուզենայի, որ վարչապետը զրույց ունենար պատգամավորների հետ, թե ինչպիսին պետք է լինի պատգամավորը՝ քաղաքական գործիչը։

Ու բերեր սեփական օրինակը՝ ոնց է այդքան զրկանքներով հանդերձ շարունակել պայքարը։ Բերեր Վանո Սիրադեղյանի օրինակը, որ պետականաստեղծ գործունեության և հայացքների համար 20 տարով զրկվեց հայրենիքից։

Բերեր Ստարովոյտովայի օրինակը։ Նելսոն Մանդելայի և Մահաթմա Գանդիի օրինակը։ Պարույր Հայրիկյանի ու Ազատ Արշակյանի օրինակը։ Վասիլ Ստուսի ու Վյաչեսլավ Չերնովոլի օրինակը։ Ղարաբաղ կոմիտեի ու մեր առաջին ընտրված Գերագույն Խորհրդի քաղաքական կամք ցուցաբերած պատգամավորների օրինակը, որ Անկախության հռչակագիրն ընդունելու համար հաջորդ օրը կարող էին հայտնվել Բուտիրկայում կամ Մատրոսկի Տիշինայում։

Առհասարակ պատգամավոր դառնալու առաջարկը պետք է ընդուներ միայն նա, ով պատրաստ էր զոհաբերվել պետության կարիքների համար։

Ու սա չի նշանակում, որ մեր ընտրած պատգամավորին ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը չպետք է պաշտպանեն։

Լավ կլինի, որ այդ պաշպանությունը իրականացվի կանխարգելիչ եղանակով, որ դեռ համարը չհավաքած, արդեն ԱԱԾ-ն ասի, որ այդ ղալաթը (հանցանքը) մեղմ ասած՝ չի խրախուսվում։

Հ.Գ. Ոնց հասկանանք, որ սահմանին կանգնած զինվորը չպիտի վախենա, իսկ պատգամավորը կարող է։