ԵԱՏՄ ներսում մարդկանց տեղաշարժը շուտով կվերականգնվի

ԵԱՏՄ ներսում մարդկանց տեղաշարժը շուտով կվերականգնվի

ԵԱՏՄ անդամ պետությունների գլխավոր սանիտարական բժիշկների խորհրդի նիստում քննարկվել է Միության ներսում տեղաշարժի վերականգնման հարցը։ Նիստը նախագահել է «Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան։

Ըստ այդմ, առաջիկայում նախապատրաստվելու են այն չափանիշները, որոնք համեմատ աստիճանաբար վերականգնվելու է մարդկանց տեղաշարժը։ Քննարկվել է նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ իրականացվող «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրի կատարման ընթացքը։ Որոշվել է, որ այդ ծրագիրը պետք է շարունակվի, իսկ արդեն առաջիկայում պետք է մշակվի չափորոշիչներ ԵԱԳՄ տարածքում քաղաքացիների տեղաշարժը վերականգնելու համար։