Գերիների հարազատները շրջափակել են Շիրակի մարզպետարանը

Գերիների հարազատները շրջափակել են Շիրակի մարզպետարանը

Շիրակի մարզպետարանն այսօր կեսօրից շրջափակված է: Խծաբերդի հատվածում գերեվարված 5 տասնյակից ավել շիրակցի զինծառայողների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս ու դուրս անել: Նրանք մարզպետից պահանջում են անհապաղ հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, պահանջում են, որ բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ այցելեն Գյումրի եւ պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչու է ձգձգվում իրենց որդիների վերադարձը:

Ի դեպ, նույն պահին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը զբաղված էր օտարերկրյա հյուրեր ընդունելով․ Շիրակի մարզ էր այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությունը։

Մինչ այս պահը իրավիճակը շարունակում է լարված մնալ, գերիների հարազատները թույլ չեն տալիս մարզպետարանի աշխատակիցներին լքեն աշխատավայրը: