2019-ի վերջին գրառումս՝ մի քիչ վրդովված...

2019-ի վերջին գրառումս՝ մի քիչ վրդովված...

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գրում է․

«2019-ի վերջին գրառումս՝ մի քիչ վրդովված...

Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր Ամանորի գիշերը, իրենց օջախները թողած, պետք է տոնը հարկադրաբար դիմավորեն հրապարակի ասֆալտի վրա:
Սա ի՞նչ մշակույթ է ներդրվում, որտեղի՞ց է գալիս այս աննորմալ թելադրանքը:
Մի ավանդական տոն է մնացել, դա էլ են փչացնում...
Սեփական փի-ար-ի և խարխլված դիրքերն ամուր ցույց տալու համար մարդկանց հանում են փողոց, ու դրա դիմաց ինչ են խոստանում՝ անվճար հոթ-դոգ...
Բա մեր ազգը Նոր տարուն հոթ-դոգ ուտող ազգ ա՞, կամ ժողովուրդը հանուն ձրի հոթ-դոգի էր՞ հեղափոխություն անում...
Ամանորը փողոցային տոն չէ, ժողովուրդ ջան...
Թքած ունեցեք ձրի հոթ-դոգի վրա (հացը մեղա), մնացեք ձեր տներում, ձեր ընտանիքի կողքին, բավարարվեք ձեր ունեցածով, թույլ մի տվեք ձեզ ծաղրեն...
Ձրի հոթ-դոգը հետո թանկ է նստելու...
Բարին ձեզ հետ, շնորհավոր Ամանոր...»։