Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, այսօր մեկնել է Պրահա:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի հետ Չեխիայի մայրաքաղաք չեն մեկնել Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը։ Փիլոյանը միացել է Հայաստանի Մ21 հավաքականին, իսկ Գրիգորյանը վիզայի հետ կապված խնդիր է ունեցել։

Հայտացուցակում նրանց փոխարինել է Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։

Հայաստանի հավաքականը Չեխիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ («Նոա»)
Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա)
Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»)

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան («Ցինդաո Ուեստ Քոսթ», Չինաստան)
Անդրե Կալիզիր («Բրոմապոյկարնա», Շվեդիա)
Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա)
Սերգեյ Մուրադյան («Նոա»)
Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»)
Էրիկ Փիլոյան («Ուրարտու»)

Կիսապաշտպաններ/հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)
Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա)
Վահան Բիչախչյան («Պոգոն», Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»)
Դավիդ Դավիդյան («Փյունիկ»)
Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա)
Տիգրան Ավանեսյան («Բալթիկա», Ռուսաստան)
Արթուր Միրանյան («Նոա»)
Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս, Արգենտինա)
Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա)

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: