Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը

Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը

Հայ հասարակական և քաղաքական գործիչԱ րցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում հանդիպեցի երիտասարդ մասնագետների հետ: Եվ նորից տեսա այն ուժը, կամքը, որն ունեն մեր արցախցիները: Նրանց գլխավոր հարցը՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, և պատրաստակամությունը՝ ամեն կերպ օգնելու երկիրը ոտքի կանգնեցնել, ինձ միայն ոգևորում է:

Իմ պատասխանն է՝ մենք պատրաստ ենք Արցախ բերել լավագույն մասնագետներին, բայց դուք պետք է բաց լինեք ընդունելու նորը, առաջադեմը, որի շնորհիվ հնարավոր կլինի վստահ առաջ գնալ, զարգանալ ու դիմակայել տեղեկատվական պատերազմներին: