Թեյասնկի միկրոբները նպաստում են նիհարելուն 

Թեյասնկի միկրոբները նպաստում են նիհարելուն 

Կոմբուչայիկամ թեյասնկի պրոբիոտիկները նպաստում են ճիճուների մոտ ճարպային կուտակումների նվազեցմանը։ Հաստատվելով նրանց աղիներում, վերջիններս փոխում են նրանց գեների ակտիվությունը։ Այս յուրահատկությունը պարզել են ճապոնացի գիտնականները։ Կոմբուչան, հիշեցնենք, որ խմիչք է, որի հիմքում թեյն է, ֆերմենտացիայի համար ավելացվում է շաքար։ Այդ միջավայրում բազմանում են հատուկ բակտերիաներ եւ խմորիչներ, որոնք համարվում են օգտակար մարդու առողջության համար, թեեւ հետազոտությունները, կապված մարդու առողջության վրա նրանց թողած ազդեցության մասին, դեռ չեն ավարտվել։

Ներկայացված գիտափորձի ընթացքում էլ պարզվել է, որ թեյասնկի մեջ եղած բակտերիաները կարող են հանգեցնել քաշի նվազման, ունենալով այնպիսի ազդեցություն, որը լինում է քաղցած ժամանակ։ Այդ միկրոբները նաեւ ակտիվացրել են այն գեները, որոնք մասնակցում են ճարպերի քայքայմանը, նվազեցնելով ճարպերի սինթեզի համար պատասխանատու գեների ակտիվացումը։ Գիտնականները նշում են, որ փորձերը դեռ ավարտված չեն եւ անհրաժեշտ է հասկանալ, թե մարդու օրգանիզմի վրա էլ ինչ ազդեցություն կարող է թողնել կոմբուչան։