Աննան էլ բացատրում է, թե ինչու է այդ սելֆիները տեղադրել․․․

Աննան էլ բացատրում է, թե ինչու է այդ սելֆիները տեղադրել․․․

Սոցիալական ցանցերում Աննայի հրապարակած սելֆիներն են՝ ամուսնու հետ «կուկուռուզ կրծելուց, պիրյաշկի ուտելուց՝ մինչև երկաթե մահճակալ»։ Սոցիալական հարթակների  քննարկումները, ծափ ու ծիծաղը, հումորն ու սարկազմը մի կողմ դրած, փորձագետները, քաղաքական գործիչներն են լծվել գործի՝ հասկանալու այդ նկարների տեղադրման իմաստը։ Փորձագետների մի մասն ասում է, որ մեզ օրակարգից շեղում են։

Հասարակ օգտատերն էլ իրավացիորեն գրում է՝ իբր ի՞նչ ենք անում, որ մեզ շեղեն։ Իբր ի՞նչ գործի ենք։ Որպեսզի ամեն ինչ այդպես մութ չմնա, փորձեմ բացատրել, թե ինչու են ամուսինները որոշել, որ իրենց «կուկուռուզ կրծելու, պիրյաշկի ուտելու կամ երկաթե մահճակալի վրա նստելու» նկարները հանրայնացրել։ Մեթոդը շատ պարզ է։ Աննան է տեղադրել նկարները իր ֆեյսբուքյան էջում, ինքն էլ գրառումների միջոցով կբացահայտի, թե ինչ էր ուզում ասել։ Նորություն ասած չեն լինի, որ գրառումների մեծ մասն ինքն է կատարում կամ իր «մտերիմ շրջապատը»։ Այն գրառումները, որոնք շատ լայք են հավաքում, առանց տարակուսելու ասեմ՝ իրենցն են։ Գրառումների միջոցով կարելի է հասկանալ, թե տիկինն ինչու՞ էր տարածում այդ նկարները, իմանալով, որ հանրության թիրախում են հայտնվելու։ Տեղադրում եմ նման գրառումների մի փոքր մասը և դուք՝ առանց իմ մեկնաբանության, կիմանաք։ 

Տաթև Մանուկյան
Շատ հաճելի է տեսնել, որ երկրիդ ղեկավարը հասարակ քաղաքացու նման հավեսով քայլում է փողոցներով , վայելելով սեր ու հարգանք։ 

Нелсон Мкртчян
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԿԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԸ, 
ԽԵԼԱՑԻ և ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ։ 

David Dermenjian
Դուք մեզանից ոչ մի բանով չեք տարբերվում, ցավոք ամբողջ Հայ ազգի հոգսերը ընկած են ձեր ուսերին: Պինդ և առողջ եղեք, մնացածը ժամանակի հարց է:

Ararat Nazaryan
Միշտ երազել եմ այսպիսի ղեկավար ունենանք պարզ շիտակ հասարակ ազնիվ, ասել է թե լինեն մեզանից մեկը ։Ողջունում եմ

Jemma Khacatryan
Հասարակ , հանգիստ , առանց ախրանիկների , առանց վախի , պաշտոնից չհպարտացող 
ժողովրդի մեեեծ սերը վայելող մեծ հայ հայրենասերներ։ 

Ժաննա Մարուքյան
Պարոն վարչապետ ջաննն և սիրելի Աննա Հակոբյան ջանննն։Ես ձեր փոխարեն վախեցա։Ախր սրիկաները վխտում են.....

Hayk Toroyan 
Դուք Հայ ազգին նաև մեծ սեր եք փոխանցում։ Այսօր Դուք գոռոզներին, լոպազներին, իրենցից իրականում բան չներկայացնողներին և մի շարք երկրների պաշտոնյաների ի ցույց եք դնում, որ Երկրի Ղեկավար լինելը, դա Հայրենիքին ծառայելն ու հնարավորինս հասարակ քաղաքացու պես ապրելն է, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, բայց Մարդ լինելը, ժողովրդի սերն ու հարգանքը վայելելը, անգին արժեք է։

Serine Petrosyan
Մեր շատ սիրելի Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան ջան Աստված օրհնի Ձեզ և ձեր ընտանիքը։ Միշտ մնացեք հասարակ ու ժողովրդական

Toppartyrental Rental
Շատ հաճելի է տեսնել, որ երկրիդ ղեկավարը հասարակ քաղաքացու նման հավեսով քայլում է փողոցներով , վայելելով սեր ու հարգանք։ 

Ավելացնելու բան չկա։ Այս մարդիկ պարզապես ուզում էին ասել, որ իրենք ժողովրդի հետ են, նրանց պես են մտածում, ապրում, որ իրենք «ժողովրդից փախած չեն», որ իրենք ազատ շրջում են։ Ներքին լսարանի՞ն են դա ուզում ցույց տալ, թե՞ դրսի ինչ որ ուժերի, որոնք տեղյակ են, որ իրենք արդեն հանրության կողմիվց չեն ընդունվում և դժվար է իրագործել այն բոլոր ծրագրերը, որ իրենց առջև դրված է։ Իսկ այն փոքրիկ մասսան, որ դեռ անորոշության մեջ դեռ  հավատում է նրանց, կրկին կոգևորվի, որ տեսեք այս մարդիկ նույնն են մնացել՝ «պիրյաշկի են ուտում և անգամ առանց թիկնապահների տնից դուրս են գալիս», չհասկանալով, որ ամեն քայլի վրա թիկնապահ ու դիպուկահար է նշանակված։