Էրդողանն աղետի գոտում է․ նա նոր թվեր է հրապարակել

Էրդողանն աղետի գոտում է․ նա նոր թվեր է հրապարակել

Թուրքիայի 14 հազար քաղաքացի ապրում է վրանային քաղաքներում տեղակայված 4600 վրաններում։

Այս մասին երկրաշարժից տուժած աղետի գոտի այցելության ժամանակ՝ Ադըյամանում կայացած ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Միևնույն ժամանակ մենք վրաններ ենք տեղադրել մեր ավելի քան 44 հազար քաղաքացիների համար, որպեսզի նրանք բնակվեն իրենց տների մոտ», - ասել է նա:

Նրա խոսքով, փլատակների տակից ողջ-ողջ փրկվել է 115.000 մարդ։

Վերջին տվյալներով, փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 45 հազար մարդ։