«Ամեն օր տուգանեք»

 «Ամեն օր տուգանեք»

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական հերթական նիստ, որը վարում է Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որի խնդրանքով քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը անդրադարձավ շինհրապարակների կահավորման պայմաններին։ Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե մինչև այս ամսվա վերջ լավ արդյունքներ են ունենալու կահավորումների հետ կապված։

«Նախկինում ընդունված է եղել նախընտրական շրջանում ավելի մեղմ գտնվել և մարդկանց քիչ տուգանել։ Իսկ ես հակառակը, հորդորում եմ ավելի շատ տուգանել։ Փորձը ցույց է տալիս, որ շատ սուբյեկտներ այս շրջանն օգտագործում են տարբեր ապօրինություններ իրականացնելու համար։ Եթե կա շինարարական նորմերի խախտում, պետք է ամեն օր տուգանել։ Եթե չկան ցանցերը, որի մասին ամեն օր խոսում ենք, ամեն օր տուգանեք»,- ասաց Տիգրան Ավինյանը։