Դա չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են. Ն. Փաշինյան

Դա չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են. Ն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրել էր մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք շարունակո՞ւմ են գործել «պատերի տակ վնգստացող» դատավորները, ինչի մասին հայտարարել էր ինքը: 

Փաշինյանը հիշացրեց, որ դատավորեռրի մասով ինքն արդեն ասել է՝ այսօր մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից:  

«Դա չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ, և նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: