Հայկական գյուղերը մեր աչքի առջև են․ Ալիևի հերթական շանտաժը

Հայկական գյուղերը մեր աչքի առջև են․ Ալիևի հերթական շանտաժը

Սահմանների սահմանազատումը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով, այսինքն՝ արդարացիորեն։ 

Այս մասին մայիսի 28-ին օկուպացված հայկական Բերձորի (Լաչին) բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա կրկին մի շարք նախապայմաններ է առաջ քաշել՝ հընթացս սպառնալով և մեղադրանքներ հասցնելով հայկական կողմին։

Ալիևի խոսքով, ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի «միջազգային պայմանների հիման վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բացվի, իսկ Հայաստանի զինված կազմավորումները պետք է հեռանան Ղարաբաղից»։ 

«Այս պայմանները ես բարձրաձայնում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում։ Թող բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք և միշտ այստեղ ենք լինելու։ Թող իմանան, որ այստեղից երևում են հայկական գյուղերը։ Թող չմոռանան այդ մասին»,- նշել է նա։