NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի Բրայանտի պատվին

NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի Բրայանտի պատվին

Ինչպես հայտնում է NBA-ի մամուլի ծառայությունը,Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի լեգենդար բասկետբոլիստ, ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված Կոբի Բրայանտի պատվին։
Կոբի Բրայանտն այդ մրցանակին արժանացել է չորս անգամ, ինչը ռեկորդ է։

Հիշեցնենք, որ 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր Ջիաննայի հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին Լոս Անջելեսի մոտ գտնվող Կորոնա դել Մարի Pacific View գերեզմանոցում։ Մամուլն այդ մասին իմացել էր մի քանի օր անց։ Ընտանիքի որոշումն է, որ   հուղարկավորությունը փակ անցկացվի։

Նշենք, որ հրաժեշտի արարողությունը նախատեսված է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Սթեյփլս» մարզապալատում, որտեղ հանդես է գալիս «Լոս Անջելես Լեյքերսը»։