Հայտնի են Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի մրցակիցները

Հայտնի են Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի մրցակիցները

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում տեղի է ունեցել 77 և 97 կգ քաշային կարգերի վիճակահանությունը: Պայքարը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ: Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի կամ կուբացի Ռոսիլիո Քինդի, կամ ֆինն Արվի Սավոլայնենի հետ:

Արթուր Ալեքսանյանն ու Ուզուր Ջուզուպբեկովն այս տարվա հունվարին հանդիպել են Կիևի մրցաշարում:

Արթուր Ալեքսանյանի գլխավոր մրցակիցներից ռուս Մուսա Եվլոևը հայտնվել է մյուս հատվածում: Նրանք կարող են հանդիպել միայն մեդալային գոտեմարտում:

Կարապետ Չալյանի (77 կգ) առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմոիրատովը: Քառորդ եզրափակիչում այդ զույգի հաղթողը կմրցի Ալեքսանդր Չեխերկին (Ռուսաստան) – Լամջեդ Մաաֆիի (Թունիս) գոտեմարտի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում: Եթե Արմեն Մելիքյանին հաղթած 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովը նվաճի եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):