Լևոն Քոչարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Լևոն Քոչարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լևոն Քոչարյանի, փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում են, որ
քիչ առաջ դիմում են ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել են Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից:

«Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս սատարել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը»։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանին, բռնի ուժի կիրառմամբ, ձերբակալել էին բողոքի ակցիայի վայրից։ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել, նա ուղեղի ցնցումով պառկած էր հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկաններն իրենք են Քոչարյանին մեղադրել՝ 4 կարմիրբերետավորի «ծեծելու» համար։