Հայտնի է երկրորդ դատավորը, որն անցնում է կաշառք ստանալու գործով

Հայտնի է երկրորդ դատավորը, որն անցնում է կաշառք ստանալու գործով

Այսօր առավոտյան դատախազությունը հաղորդագրություն տարածեց դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի մասին, քիչ անց հայտնի դարձավ, որ խոսքը կաթողիկոսի եղբոր որդու` Կորյուն Ներսիսյանի մասին է:

Մեր տեղեկություններով, գործը հարուցվել է դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում, գործի շրջանակներում անցնում են 2 դատավոր, որից մեկը Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Հովհանիսյանն է։

Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ երկրորդ դատավորը, որի անունը կապվում է այս պատմության հետ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանն է։

Ամենայն հավանականությամբ, դատավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար դիմելու են ԲԴԽ` համաձայնություն ստանալու համար։