Շուտով սպասվում են Հայաստանի պատմության ամենասարսափելի և ճակատագրական իրադարձությունները

Շուտով սպասվում են Հայաստանի պատմության ամենասարսափելի և ճակատագրական իրադարձությունները

Աբսո՞ւրդ: Մանիպուլյացիա՞։ Պայքար իշխանությունը պահպանելու համա՞ր։ Ի՞նչ էր սա։ Հավաքեցի մտքերս՝ մեկնաբանելու աղմկահարույց ասուլիսի հիմնական թեզերը և ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ չեմ գտնում բառեր, որոնք կփոխանցեն այն խորությունն ու աղետալի իրավիճակը, որի մեջ «թավշյա իշխանությունները» մեզ բոլորիս քշեցին խաբված մարդկանց «Ապագա Կա» ճիչերի ներքո: Իհարկե, վերը հնչած բոլոր սահմանումները, ամենայն հավանականությամբ, տեղ ունեն, բայց ամենաճիշտ սահմանումը հնչում է այսպես. Այն ամենը, ինչ մենք լսեցինք, կանխատեսելի էր և տրամաբանական: Իսկ պատճառների կեսժամյա բացատրությունը, թե ինչու պետք է Արցախը հանձնենք թուրք-ադրբեջանական օկուպանտների բզկտմանն, և դրան հաջորդած «մտքերը» և «խաղաղության դարաշրջանը» ապացուցում են միայն մեկ բան՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը (գիտակցաբար կամ անգիտակից...բնավ կապ չունի) և նպատակաուղղված առաջնորդում Հայաստանն ու Արցախը և, ի վերջո, մեզ բոլորիս դեպի ֆիզիկական ոչնչացում։ Սա ասուլիսում հնչած հիմնական թեզերի էմոցիոնալ գնահատականը չէ, սա «սրտի ճիչ» չէ, սա իրավիճակի սթափ գնահատականն է։ Ասուլիսում ասված ամեն ինչ վերապատմելն անիմաստ է, ամեն ինչ առանց այդ էլ պարզ է, ու այստեղ պետք է տուրք տալ` այս անգամ բացահայտվեցին գրեթե բոլոր «խաղաքարտերը»։ Ուղղակի մեզ համար ֆիքսենք հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը սպասարկում է Թուրքիայի, Ադրբեջանի և արևմտյան աշխարհաքաղաքական վեկտորի շահերը՝ Արցախի և Հայաստանի գոյության և մեր քաղաքացիների անվտանգության, կյանքի ու առողջության հաշվին։ Ամրագրենք նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով չի կարող, չգիտի կամ չի ցանկանում ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Շուտով սպասվում են Հայաստանի պատմության ամենասարսափելի և ճակատագրական իրադարձությունները, քանի որ Հայաստանի իշխանությունների ապազգային քաղաքականությունը և թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը սպառնում են մեր երկրի գոյությանը։ Պարզ լեզվով ասած՝ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, յուրաքանչյուրն յուրովի, առաջարկում է բոլորիս, բառիս բուն իմաստով, համաձայնվել կամավոր ինքնասպանությանը։ Հիմա հարցն այսպես է հնչում. «Պանթուրանական «խաղաղության համար» հանուն «թավշյա փորձի» համաձա՞յն ենք սպանել մեզ, մեր երեխաներին, մեր ծնողներին, կորցնել մեր տունն ու հայրենիքը, թե՞ այնուամենայնիվ ուժ կգտնենք պայքարելու, որպեսզի պարզապես ողջ մնաք: Հ.Գ. Ես հիմա հասկանում եմ, թե ինչպես էին 1915 թվականին երեք չորս թուրք զինվորներ բազմահազար հայերից բաղկացած շարասյունը առաջնորդում դեպի բնաջնջում։ Եվ ցավոք սրտի, ես այսօր դա տեսնում եմ իմ աչքերով։

Արման Աբովյան