Առուշ Առուշանյանը ազատ կարձակվի՞. դատարանն հեռացավ որոշում կայացնելու

Առուշ Առուշանյանը ազատ կարձակվի՞. դատարանն հեռացավ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 5-ին՝ ժամը 12։30-ին։
 
Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը դիմել էր դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոք ներկայացնելով։ Բողոքը մակագրվել էր դատավոր Մնացական Հարությունյանին։
 
Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը դատարանը քննել է առանց պաշտպանների։ Էրիկ Ալեքսանյանը դատարանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էր ներկայացրել՝ մտահոգություն հայտնելով բողոքի մակագրման գործընթացի վերաբերյալ։ Դատավոր Հարությունյանը՝ մերժել էր, ինչից հետո պաշտպանական կողմը բոյկոտել էր քննությունը և դուրս եկել նիստերիդահլիճից։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: