Սևան Քոչարյանը հիվանդ է. նա կրկին նիստին չէր ներկայացել

Սևան Քոչարյանը հիվանդ է. նա կրկին նիստին չէր ներկայացել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվեց Սերժ Սարգսյանի գործով հերթական նիստը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանը, ինչպես նախորդ նիստին, այսօր եւս չէր ներկայացել դատական նիստին:

Դատավորն ընթերցեց Կոտայքի մարզային ոստիկանության աշխատակիցների կազմած արձանագրությունն առ այն, որ նրան բերման ենթարկելու վերաբերյալ որոշումը կատարելու համար այցելել են Սևան Քոչարյանի բնակարան, ով ոստիկաններին տեղեկացրել է, որ հիվանդ է քովիդով, դատարանին էր ներկայացրել քովիդ դրական թեստի արդյունքը:

Դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար: Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: