Բուզովան մեկնաբանել է Դավիթ Մանուկյանի հետ կրկին մտերմնալու մասին խոսակցությունները

Բուզովան մեկնաբանել է Դավիթ Մանուկյանի հետ կրկին մտերմնալու մասին խոսակցությունները

Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան «Теленеделе»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր նախկին սիրելիի՝ բլոգեր և ռեփեր Դավայի (իսկական անունը՝ Դավիթ Մանուկյան) հետ կրկին մտերմանալու մասին լուրերը։

Հրատարակության հետ զրույցում Բուզովան հաստատել է, որ շփվել է Դավայի հետ Չինաստանում «Կայսեր գանձերը» շոուի նկարահանումների ժամանակ, որտեղ ինքը հաղորդավար է եղել, իսկ նա՝ մասնակից։

«Իսկապես, պետք չէ նույն գետը երկրորդ անգամ մտնել, եւ գիտե՞ք ինչու: Որովհետեւ գետը փոխվում է, հոսանքը տանում է հին ջուրը եւ բերում նորը։ Ուստի երկրորդ անգամ նոր գետ ես մտնում։ Ահա, թե ինչպես եմ ես վերաբերվում այս ասացվածքին։ Այս աշխարհում ամեն ինչ փոխվում է»,- մեկնաբանել է Բուզովան նախկին սիրելիի հետ վերամիավորման մասին խոսելիս։