Վերները կարող է հեռանալ «Չելսիից»

Վերները կարող է հեռանալ «Չելսիից»

Ինչպես գրում են անգլիական  մարզական հեղինակավոր պարբերականները, Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է «ազատվել» թիմի գերմանացի հարձակվող Տիմո Վերներից։ Լոնդոնում կարծում են, որ գերմանացին չի արդարացրել իրենց սպասելիքները, իր ունեցած ներուժի համեմատ չափազանց անհաջող է հանդես գալիս, մանավանդ ԱՊԼ-ի շրջանակում։

Ըստ տարբեր հրապարակումների՝ ազնվականներն անգամ խնդրել են Վերներին, որ գործակալին փոխանցի՝ նոր ակումբ է պետք փնտրել։

Ֆուտբոլիստը, հիշեցնենք, «Չելսի» էր տեղափոխվել անցած տարվա հուլիսին։ Լոնդոնյան ակումբի կազմում գերմանացին մասնակցել է 37 հանդիպման, այդ ընթացքում կարողանալով դառնալ 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։