«Սովամահ լինող ԼՂ-ում ճոխ հարսանիքներ են»․ ադրբեջանցի դեսպանի ցինիզմը

«Սովամահ լինող ԼՂ-ում ճոխ հարսանիքներ են»․ ադրբեջանցի դեսպանի ցինիզմը

«Հայերը, ովքեր պնդում են, թե Խանքենդիում (Ստեփանակերտում-խմբ․) մարդասիրական ճգնաժամ են ապրում, հարսանեկան շքեղ խնջույքներ են կազմակերպում»։

Այս մասին X սոցիալական ցանցում (նախկին՝ Twitter) գրել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

«Ամեն անգամ, երբ տեսնում եմ Ստեփանակերտում հայկական հարսանեկան տոնակատարությունների տեսանյութը, երբ հայ երիտասարդներն ուրախ երգում և պարում են, սիրտս լցվում է ուրախությամբ և հպարտությամբ իմ երկրի համար, որտեղ բոլոր էթնիկ փոքրամասնությունները ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ»,- անթաքույց ցինիզմով գրել է ադրբեջանցի դիվանագետը։

Նրա խոսքով, «ԼՂ հակամարտությունն ավարտված է և Հայաստանը չի կարող փոխել պատմության ընթացքը»։